1. Skip to navigation
  2. Skip to content
  3. Skip to sidebar

 

Հարգելի ընթերցող,

Որպես Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն՝ ես օրհնված եմ, որ ունեմ հնարավորություն օգնելու Հայաստանում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին բարելավելու իրենց բնակարանային պայմանները: Հայաստանը պետք է դառնա մի երկիր, որտեղ յուրաքանչյուրը կունենա ապրելու պատշաճ կացարան: Չնայած ահագնացող աղետներին և համայնքների փոփոխվող կարիքներին՝ Հաբիթաթը միավորում է մարդկանց կառուցելու տներ, համայնքներ և հույս: 

2016 ֆինանսական տարում՝ հուլիսի 1, 2015-հունիսի 30, 2016, մեր գործընկեր ընտանիքների, միջազգային և տեղական կամավորների, գործընկեր ֆինանսական կազմակերպությունների միասնական ջանքերի շնորհիվ մենք օգնել ենք 1,024 ցածր եկամուտ ունեցող ընտանիքների՝ բարելավելու իրենց բնակարանային պայմանները և ավելի քան 3,427 անհատների տրամադրել ենք բնակարանային ոլորտի աջակից ծառայություններ: 2016 ֆինանսական տարվա ծրագրերի միջոցով մենք պարտավորվում ենք աջակցել ավելի քան 1,248 հայ ընտանիքի: Ընտանիքներին և համայնքներին ուղղված ծրագրերի հաջող իրականացումը պահանջում է հսկայական ջանքեր և, իհարկե, հմուտ ղեկավարում, աշխատասիրություն և մանրակրկիտ պլանավորում:

Դնելով նոր թիրախներ և աղոթելով Հայաստանում մեր հնարավորությունների համար` ես ակնկալում եմ տեսնել արդեն բարելավված տներ, ուժեղացված համայնքներ և վերականգնված հույս:

 

Հարգանքներով՝

Լուիզա Վարդանյան,

Գործադիր տնօրեն

 

Share


Designed by Naviscent